Մարզերում կավելանան զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները
Տնտեսություն
16:02 15/05/2017
Հայաստան

Մարզերում կավելանան զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի  և IRAPA (Ռոնալպյան խմբավորումների միջհամագործակցությունը Հայաստանի համար) ֆրանսիական և հայկական համայնքների համագործակցային հարթակի նախաձեռնությամբ  այսօր  տեղի ունեցավ հանդիպում-քննարկում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր տեղեկատվական կենտրոնների առկա աշխատանքային խնդիրների մասին  տեղեկատվության  փոխանակումը, կապի ստեղծումը, ինչպես նաև  զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համակարգի ձևավորման հարցերը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքերով՝ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների  գործունեությունը կարևորվում է զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և նրանց հետ հետադարձ կապ ապահովելու  տեսանկյունից: Իսկ համակարգի ձևավորումը բխում է  միասնական  հավաստի տեղեկատվության  տրամադրման  անհրաժեշտությունից:

Հանդիպմանը ներկա էին ինչպես կենտրոնների, այդպես էլ տեղեկատվական կառավարման  մարմինների  ներկայացուցիչներ և մասնագետներ, որոնք  կիսել են իրենց գիտելիքները  առկա  միջազգային փորձի  և մոդելների վերաբերյալ ՝ տալով նաև  գործնական խորհուրդներ մասնակիցներին:

Հիշեցնենք, որ 2017 զբոսաշրջության զարգացման տարեկան ծրագրի շրջանակներում նախատեսված է պետական աջակցություն թվով 5  զբոսաշրջության տեղեկատվական կենտրոններին:


 

Placeholder
Մարզերում կավելանան զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները