Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
12:00 15/05/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Աղբյուրի համաձայն՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,63%-ով՝  կազմելով  48,62 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան  ֆյուչերսներն էլ աճել են 1,57%-ով՝ հասնելով բարելի համար 51,64  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճում են