Հրազդանում պոլիէթիլենային պարկով փաթաթված նորածնի դի է հայտնաբերվել
Իրավունք
14:23 16/05/2017
Հայաստան

Հրազդանում պոլիէթիլենային պարկով փաթաթված նորածնի դի է հայտնաբերվել

Երեկ՝ մայիսի 15-ին, Հրազդան քաղաքի Շահումյան 10 հասցեին հարակից կանաչապատ տարածքում՝ թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային պարկով փաթաթված՝ հայտնաբերվել է նորածնի դի։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն, դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն։

Քննչական կոմիտեից էլ  հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար։


 

Placeholder
Հրազդանում պոլիէթիլենային պարկով փաթաթված նորածնի դի է հայտնաբերվել