«Վան. կորուսյալ մայրաքաղաք» ցուցադրությունը՝ «Էրեբունի»-ում
Մշակույթ
18:25 16/05/2017
Հայաստան

«Վան. կորուսյալ մայրաքաղաք» ցուցադրությունը՝ «Էրեբունի»-ում

Մայիսի 18-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանը Թանգարանների միջազգային օրվան կմիանա նոր ցուցահանդեսով՝ «Վան. կորուսյալ մայրաքաղաք» խորագրով:

Թանգարանի հաղորդմամբ, ցուցադրվող պաստառներում ներկայացված են Վան քաղաքին և նրա շրջակայքին վերաբերող այնպիսի դրվագներ, որոնք մեծապես հայտնի են գիտական շրջանակներին, սակայն, կարիք ունեն ներկայացվելու լայն հանրությանը: Ցուցահանդեսն անդրադառնում է Վան քաղաքի պատմությանը նախապատմական, ինչպես նաև հետուրարտական ժամանակաշրջանում:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 18-ը: Մուտքն «Էրեբունի» թանգարան մայիսի 18-ին կլինի անվճար:
 

Placeholder
«Վան. կորուսյալ մայրաքաղաք» ցուցադրությունը՝ «Էրեբունի»-ում