Պրահայի միջազգային փառատոնում Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն արժանացել է մրցանակի
Մշակույթ
09:45 16/05/2017
Հայաստան

Պրահայի միջազգային փառատոնում Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն արժանացել է մրցանակի

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Pidifest միջազգային թատերական փառատոնի փակման արարողության ժամանակ` մայիսի 14-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի թատրոնի «Մատնաչափիկը» ստվերային ներկայացումը ստացել է ժուրիի 4 անվանակարգերից ամենագլխավոր մրցանակը՝ «Լավագույն ներկայացում ըստ հանդիսատեսի գնահատականի»: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից

«Մատնաչափիկը» ստվերային ներկայացումը հիմնված է Հ. Ք. Անդերսենի համանուն հեքիաթի վրա: Ներկայացման մեջ օգտագործվում են ստվերային թատրոնի տարատեսակները և անիմացիոն հատվածներ: Հեքիաթը մի աղջկա մասին է, որ ծնվում է ծաղիկի միջից ու, անցնելով բազմաթիվ փորձությունների ու արկածների միջով, հասնում է իր երազանքին:

Ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը, նկարչական ձևավորման հեղինակը՝ Կարինե Բաբայան, անիմացիա՝ Մուշեղ Բաբայանի: 


 

Placeholder
Պրահայի միջազգային փառատոնում Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն արժանացել է մրցանակի