Քննչական կոմիտե. Ստացվել է 17 հաղորդում ընտրախախտումների վերաբերյալ
Իրավունք
14:53 17/05/2017
Հայաստան

Քննչական կոմիտե. Ստացվել է 17 հաղորդում ընտրախախտումների վերաբերյալ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ այսօր ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 17 նյութ ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Կոմիտեից մանրամասնում են, նշված 17 նյութերից 6-ն ստացվել է  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, 4-ը՝ Ավան և Նոր-Նորք, 3-ը՝ Քանաքեռ-Զեյթուն, 2-ը՝ Արաբկիր, 1-ական՝ Կենտրոն և Նորք-Մարաշ, Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժիններում:

1 նյութ, որը վերաբերում էր ընտրական տեղամասում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:

Կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Placeholder
Քննչական կոմիտե. Ստացվել է 17 հաղորդում ընտրախախտումների վերաբերյալ