Մենք պետք է ուժեղ լինենք, որ թուրքը սսկվի. Սեյրան Սարոյան
Քաղաքական
13:30 18/05/2017
Հայաստան

Մենք պետք է ուժեղ լինենք, որ թուրքը սսկվի. Սեյրան Սարոյան

«Մենք պետք է ուժեղ լինենք, որ թուրքը սսկվի, նստի: Մենք ուժեղ ենք»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր  Սեյրան Սարոյանը:

Հարցին, թե ընդդիմության դաշտում ձեր մարտական ընկերներից կան, ինչպե՞ս եք համագործակցելու,  նա պատասխանեց. «Շատ նորմալ, բոլորն էլ մեր ընկերներն են, Նիկոլն էլ է մեր ընկերը: Ես իրեն եմ հարգում, ինքն ինձ: Քաղաքականությունից  դուրս չենք կարո՞ղ ընկերություն անել»:

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե Սեյրան Օհանյանն էլ է դեռ ձեր ընկերը, խոսում եք, շփվում եք նրա հետ, Ս. Սարոյանը դրական արձագանքեց. «Ոչ մի անգամ, ոչ մի բան չի փոխվում, ուղղակի ամեն մարդ իր գաղափարն ունի: Շատ եմ ափսոսում, որ չկա քաղաքականությունում»:

Հարցին, թե  փոփոխությունների հույսեր կապո՞ւմ եք վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, նա նշեց. «Շատ, կարգ ու կանոն է լինելու, հնարավոր չէ, որ Կարեն Կարապետյանը կպնի մի գործի ու չանի այն, ինչ ուզում է»:

Շատ լավ գնահատեց նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի աշխատանքը. «Նախարարի արածներն ինձ շատ դուր է գալիս»:

Placeholder
Մենք պետք է ուժեղ լինենք, որ թուրքը սսկվի. Սեյրան Սարոյան