Ծխախոտը թանկացել է. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:16 18/05/2017
Հայաստան

Ծխախոտը թանկացել է. «Ժողովուրդ»

Արդեն մի քանի օր է՝  Հայաստանի ծխախոտի  շուկայում որոշ սիգարետներ  թանկացել են։ «Ժողովուրդ»-ը շրջայց  է կատարել  երևանյան  խանութներում, սուպերմարկետներում  և պարզել, որ որոշ սիգարետներ թանկացել են 50 դրամի  չափով։  Հիմնականում  թանկացել է,  այն սիգարետը, որը մեծ պահանջարկ ունի։

Ըստ թերթի, տեղական «Գրանտ Տոբակո» ընկերության կողմից  արտադրված  «Արարատ» տեսակի  սիգարետը թանկացել է 50 դրամով։  Նույնքան թանկացել է  նաև «Ֆիլիպ Մորիս»  ընկերության կողմից ներմուծվող  «Մալբորո» սիգարետը։ Ծխախոտի թանկացում արձանագրվել է նաև  ՀՀ ազգային  վիճակագրական ծառայության տվյալներով. օրինակ՝  այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա  նույն ժամանակահատվածի  համեմատ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը կազմել է 2 տոկոս։   

Placeholder
Ծխախոտը թանկացել է. «Ժողովուրդ»