ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը
Քաղաքական
16:36 18/05/2017
Հայաստան

ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը

ԱԺ նախագահի ընտրության գաղտնի քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 100-ը: Քվեատուփում առկա 100 քվեաթերթիկից որևէ մեկն անվավեր  չի ճանաչվել: Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Նա տեղեկացրեց, որ ձայները բաշխվել են՝ Արա Բաբլոյան՝ կողմ 88, դեմ 12, Էդմոն Մարուքյան՝ 12 կողմ, 88 դեմ:

«Այսպիսով, Ազգային ժողովի նախագահ է ընտրվում Արա Բաբլոյանը: Շնորհավորում ենք»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Իր ելույթում Արա Բաբլոյանն ասաց. «Մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ ինձ տրված բարձր վստահությունը: Ստանձնելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը՝  հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիք հզորացման ու բարգավաճամը՝ ես մեկ անգամ երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

Ավելացնելու ոչինչ չունեմ»:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանին առաջադրել էր ՀՀԿ-ն, Էդմոն Մարուքյանին՝ «Ելք» դաշինքը:

 

Placeholder
ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը