ՍԱՊԾ. «Եվրոդոն» ընկերության արտադրած թռչնամիս չի ներկրվել
Հասարակություն
14:45 19/05/2017
Տարածաշրջան

ՍԱՊԾ. «Եվրոդոն» ընկերության արտադրած թռչնամիս չի ներկրվել

«Ռոսսելխոզնադզոր»-ը հնդկահավի մասի արտադրությամբ զբաղվող «Եվրոդոն» խոշոր ընկերությունում թռչնագրիպի բռնկում է հայտնաբերել: Սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու մարմինը պատրաստվում է դիմել ՌԴ իրավապահներին:

Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ, վարակված է եղել Ռուսաստանի ինը շրջաններ ուղարկված ընկերության արտադրած թռչնամիսը:

Պետական մարմնի տարածքային կառույցը հայտարարել է, որ շրջաններ առաքված միսն ունեցել է ուղեկցող փաստաթղթեր, որոնք հավաստել են, որ թռչնամիսն անվտանգ է:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ Հայաստան այդ ընկերության թռչնամիս երբևէ չի ներկրվել ու չի  ներկրվում:

Placeholder
ՍԱՊԾ. «Եվրոդոն» ընկերության արտադրած թռչնամիս չի ներկրվել