ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով
Քաղաքական
16:20 19/05/2017
Հայաստան

ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով

Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի երկու տարբերակը՝ ՀՀԿ-ի և «Ելք» դաշինքի:

ՀՀԿ-ն նախատեսում է ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատել՝ նախկինում առկա 12 հանձնաժողովի փոխարեն առաջարկելով 9 հանձնաժողով: «Ելք» դաշինքն էլ առաջարկում է ունենալ 10 մշտական հանձնաժողով, այսինքն՝  պահպանել Մարդու իրավունքների հանձնաժողովը և այն ղեկավարեն իրենք:

64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունվեց «Հանրապետական» խմբակցության առաջարկած նախագիծը, ըստ որի, վեցերորդ գումարման Ազգային ժողովում կլինի թվով 9 հանձնաժողով։
 

Placeholder
ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով