Վահագն Դավթյանը եւ Արթուր Դավթյանը մասնակցում են եվրոպական ակումբային առաջնություններին
Սպորտ
14:36 19/05/2017
Հայաստան

Վահագն Դավթյանը եւ Արթուր Դավթյանը մասնակցում են եվրոպական ակումբային առաջնություններին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը շարունակում է հանդես գալ Բունդեսլիգայում: Օրեր առաջ Դավթյանը «Շտրաուբենհարդտ»  ակումբի կազմում մասնակցել է Գերմանիայի առաջնության առաջին տուրին և իր թիմին բերել չորս միավոր (օղակներ վարժություն` 14.2).

«Մի քանի օրից կմեկնեմ մասնակցելու առաջնության երրորդ տուրին, իսկ երկրորդը բաց կթողնեմ: Առաջնությունը շարունակվելու է մինչև դեկտեմբեր: Կմասնակցեմ այնքան ժամանակ, որքան հրավիրեն: Մրցաշրջանի մի մասն անցկացվում է Եվրոպայի, մյուսը` աշխարհի առաջնությունից հետո»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Վահագն Դավթյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանն էլ հայտնեցլ է, որ այս օրերին միջազգային հարթակում հանդես է գալիս նաև Արթուր Դավթյանը (բազմամարտ): Նա մասնակցում է Ֆրանսիայի առաջնությանը:

Placeholder
Վահագն Դավթյանը եւ Արթուր Դավթյանը մասնակցում են եվրոպական ակումբային առաջնություններին