Արցախում ևս դիմորդների թիվը պակասել է
Կրթություն, գիտություն
14:13 19/05/2017
ԼՂՀ

Արցախում ևս դիմորդների թիվը պակասել է

Արցախի հանրապետությունում այս տարի առաջին փուլով միասնական քննություն հանձնելու դիմում հայտ է ներկայացրել 663 դիմորդ, - Panorama.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի ԿԳՆ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը:

«Դիմորդների քանակը նվազել է, նախորդ տարի այս ժամանակշրջանում դիմում հայտ էր նարեկայացրել 878 դիմորդ։ Շրջանավարտների քանակը ևս համապատասխանավբար նվազել է։ 2016 թվականին եղել է 1375, այս տարի՝ 1085 շրջանավարտ»,- ներկայացրեց նա:

Արցախի ԳԹԿ տնօրենը նշեց, որ ամենաշատը քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ 420 դիմորդ, իսկ ամենքիչը «Համաշխարհային պատմությունից»՝ 5 դիմորդ։

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանում ևս առաջին փուլով միասնական հանձնողների թիվը պակասել է՝ շուրջ 1500-ով։

Placeholder