Հայաստանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիան
Քաղաքական
13:06 19/05/2017
Հայաստան

Հայաստանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիան

Կիպրոսում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։

ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել  նոր կոնվենցիան առաջինը ստորագրող Հայաստանի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Հունաստանի, Սան-Մարինոյի և Մեքսիկայի պատրաստակամությունը` պայքարելու մշակութային արժեքների նկատմամբ հանցանքների դեմ։

 

Placeholder
Հայաստանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիան