Գերմանական երաժշտության երեկո՝ Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ
Մշակույթ
14:19 19/05/2017
Հայաստան

Գերմանական երաժշտության երեկո՝ Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ

Մայիսի 15-ին  Կոնվերս Բանկի  նախաձեռնությամբ կայացել է գերմանական երաժշտության երեկո՝ նվիրված  Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին:

Երեկոյի հյուրերի թվում են եղել Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, գործարարներ:

«Մենք երախտապարտ ենք  Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ Հայոց  Ցեղասպանության դատապարտման հարցում  իր  դիրքորոշման համար: Սա  լավ  օրինակ  է՝ հաստատելու,  որ  համամարդակային  արժեքները, մշակույթը  կնճռոտ հարցերը լուծելու և առաջ շարժվելու լավագույն  ճանապարհն են»,-  Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, ողջունելով միջոցառման հյուրերին,  դիվանագետների, արվեստագետների և գործարարների, ասաց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Հայաստանում Ամերիկյան Համալսարանի  դասախոս, պատմաբան Թոմ Սամուելյանը , կարևորևելով մարդկության դեմ հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումը, հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը  թույլ կտա վերականգնել պատմական արդարությունը և կոտորված հայերի իրավահաջորդներին  ապագայում  իրավունքների վերականգնման հնարավորություն կընձեռի:

Հայաստանում ԳԴՀ Արտակարգ և լիազոր դեսպան  պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը հիմնականում, իր հերթին,  հիմնականում խոսեց  հայ-գերմանական կապերի ու դրանց զարգացման հնարավորությունների մասին: « Բուդեսթագի կողմից  Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումից հետո Մեզ շնորհակալություն հայտնելու համար ԳԴՀ  դեսպանատան առջև էին հավաքվել հայ երիտասարդներ և վանկարկում էին «Դանքե Դոյչլանդ, Դանքե շոն»: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ նման վերաբերմունքի արժանացած  միակ դեսպանն եմ Հայաստանում»,- իր խոսքը եզրափակել է դեսպանը՝  ազդարարելով գերմանական երաժշտության երեկոյի մեկնարկը:

Երեկոյի ընթացքում հնչել են Բախի, Շուբերտի, Բրամսի, Շումանի ,Վագների, ինչպես նաև հայ կոմպոզիտորների  ստեղծագործություններ՝  այդ թվում դաշնակահար Հայկ Մելիքյանի, Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի կատարմամբ:
 

Placeholder
Գերմանական երաժշտության երեկո՝ Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ