Մխիթարյանի «կարիճ» գոլը լավագույնն է ճանաչվել մրցաշրջանում
Սպորտ
13:42 19/05/2017
Աշխարհ

Մխիթարյանի «կարիճ» գոլը լավագույնն է ճանաչվել մրցաշրջանում

Հենրիխ Մխիիթարյանի «կարիճ» գոլը Անգլիայի առաջնության «Սանդերլենդի» հետ խաղում (3-1) ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» 2016/2017 մրցաշրջանի լավագույն գոլ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Հայ ֆուտբոլիստը հավաքել է երկրպագուների ձայների 57 տոկոսը և  առաջ անցել Ուեյն Ռունիի 250-րդ գոլից (13 %) և  Պոլ Պոգբայից (9 %):

«Անկեղծ ասած ես ինքս զարմացած էի: Ես հասկացա միայն այն ժամանակ, երբ գնացի տուն և նորից նայեցի այդ գոլը»,-ասել է Մխիթարյանը:

 

Placeholder
Մխիթարյանի «կարիճ» գոլը լավագույնն է ճանաչվել մրցաշրջանում