ՊԵԿ-ում իրականացվող կրճատումների արդյունքում 483 մարդ գործազուրկ կդառնա. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:12 20/05/2017
Հայաստան

ՊԵԿ-ում իրականացվող կրճատումների արդյունքում 483 մարդ գործազուրկ կդառնա. «Ժողովուրդ»

Պետական եկամուտների  կոմիտեն  օպտիմալացման  լուրջ գործընթաց է սկսել։ «Ժողովուրդ»-ը  տեղեկացել է, որ առաջիկայում  ՊԵԿ շուրջ 483 աշխատակիցներ  կհայտնվեն  գործազուրկի կարգավիճակում։  ՀՀ կառավարության վերջին  նիստում ՊԵԿ  նախագահ  Վարդան Հարությունյանը ներկայացրել է իր ղեկավարած  հիմնարկում  կառուցվածքային  փոփոխություններ  կատարելու  որոշման  նախագիծը,  ըստ որի՝ փոփոխություններ  են նախատեսվում  կատարել Կոմիտեի կանոնադրության մեջ և աշխատակազմի կառուցվածքում։

Մասնավորապես  նախատեսվում է  լուծարել հարկային  (տարածքային)  տեսչությունները՝ վերջիններիս  փոխարեն  ստեղծելով  թվով 3 վարչություններ և դրանք ներառել Կոմիտեի աշխատակազմի  կառուցվածքային  ստորաբաժանումների կազմում ՝ որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ։  Կառուցվածքային  փոփոխությունների արդյունքում  նախատեսվում է նաև կրճատել  մաքսատների  թվաքանակը  և դրանք, որպես վերադաս մաքսային  մարմնի վարչություններ, նախատեսել Կոմիտեի  աշխատակազմի  կառուցվածքում։  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  վերոնշյալ  գործընթացի  արդյունքում  նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում։

Placeholder
ՊԵԿ-ում իրականացվող կրճատումների արդյունքում 483 մարդ գործազուրկ կդառնա. «Ժողովուրդ»