Շարմազանով. Տեխասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատասխանն է թուրքերի լկտի պահվածքին
Քաղաքական
11:40 20/05/2017
Հայաստան

Շարմազանով. Տեխասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատասխանն է թուրքերի լկտի պահվածքին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նիստի ընթացքում ԱԺ անունից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Տեխաս նահանգի ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը  ճանաչելու ու դատապարտելու համար։

«Տեխասն ԱՄՆ 46-րդ նահանգն է, որը ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, և, կարծում եմ,  սա պատասխանն է Թուրքիայի և ժխտողական քաղաքականության, և Վաշինգտոնում վերջին օրերին թուրքերի լկտի պահվածքին», - ասաց նա:

Placeholder
Շարմազանով. Տեխասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատասխանն է թուրքերի լկտի պահվածքին