«Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ համաճարակին» խորագրով միջոցառում՝ Երևանում
Առողջություն
17:42 20/05/2017
Հայաստան

«Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ համաճարակին» խորագրով միջոցառում՝ Երևանում

Մայիսի 21-ը  ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրն է:

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության հետ Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, իրականացնելու է «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ համաճարակին» խորագրով հանրային միջոցառում, որի շրջանակում անցորդներին տրվելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու սեփական կարգավիճակի մասին:

Միջոցառումը նպատակ ունի խրախուսելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու ցանկությունը մեր հասարակությունում և փոխելու հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ամրապնդելու այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:

Հետազոտությունն ու խորհրդատվությունն իրականացնելու են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:

Placeholder
«Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ համաճարակին» խորագրով միջոցառում՝ Երևանում