Այս տարվա առաջին եռամսյակում ծխախոտի արտադրության ծավալները նվազել են
Տնտեսություն
18:14 20/05/2017
Հայաստան

Այս տարվա առաջին եռամսյակում ծխախոտի արտադրության ծավալները նվազել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.9%-ով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել 5 մլն 266.4 հազար հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-մարտին՝  5 մլն 221.4 հազար հատ:

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 15.9%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

Placeholder
Այս տարվա առաջին եռամսյակում ծխախոտի արտադրության ծավալները նվազել են