Բաբլոյանը՝ Ազնավուրին. Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն
Մշակույթ
15:14 22/05/2017
Հայաստան

Բաբլոյանը՝ Ազնավուրին. Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրին: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ,  ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ժամանակի ու սերունդների միջով քայլող Ձեր արվեստը միավորում է տարբեր մշակույթներ, երկրներ ու ժողովուրդների: Այն ազգային ու համամարդկային է, երգարվեստի հանրահայտ ուղղությունններից մեկին պատկանելով` միաժամանակ առանձնահատուկ` ազնավուրյան:

Նույնքան ինքնատիպ են Ձեր ձայնն ու կատարողական արվեստը, և այդ ամենի շնորհիվ Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն` երկար տարիներ վայելելով հանդիսատեսի սերն ու համակրանքը: Այսօր էլ իմ մեջ պահելով Ձեր երգերից ստացած անջնջելի տպավորություններս` ջերմությամբ եմ հիշում նաև Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում և Ֆրանսիայում»:

Ազգային ժողովի նախագահը մաղթել է առողջություն, արևշատություն և ամենայն բարիք:

 

Placeholder
Բաբլոյանը՝ Ազնավուրին. Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն