Շառլ Ազնավուրը ներկա կլինի «Քեզ համար, Ազնավո′ւր» համերգին
Մշակույթ
16:06 22/05/2017
Հայաստան

Շառլ Ազնավուրը ներկա կլինի «Քեզ համար, Ազնավո′ւր» համերգին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նցագախումբը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին և 2-ին ներկայացնելու է «Քեզ համար, Ազնավո′ւր» խորագրով համերգը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հայ ճանաչված օպերային և էստրադային երգիչ-երգչուհիները կկատարեն Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը՝ սիմֆոնիկ նվագակցությամբ։

Հունիսի 1-ի համերգին ներկա կլինի ինքը՝ Շառլ Ազնավուրը։

Իսկ մայիսի 29-ին նրա ներկայությամբ տեղի կունենա Ռուդոլֆ Խառատյանի « Լա Բոհեմ» բալետի պրեմիերան ( երաժշտությունը՝ Շառլ Ազնավուրի)։

Հիշեցնենք, որ այսօր Ազնավուրը նշում է իր  93-ամյակը: 

 

Placeholder
Շառլ Ազնավուրը ներկա կլինի «Քեզ համար, Ազնավո′ւր» համերգին