Մենք խստորեն դատապարտում ենք այդ դաժան և անմարդկային արարքը. Արա Բաբլոյան
Քաղաքական
16:23 23/05/2017
Հայաստան

Մենք խստորեն դատապարտում ենք այդ դաժան և անմարդկային արարքը. Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին և Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին:

«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած դաժան ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: Մենք խստորեն դատապարտում ենք այդ դաժան և անմարդկային արարքը:

Մեր զորակցությունն ենք հայտնում Ձեզ՝ կիսելով զոհերի հարազատների վիշտը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

 

Placeholder
Մենք խստորեն դատապարտում ենք այդ դաժան և անմարդկային արարքը. Արա Բաբլոյան