Նոր կառավարության կազմը  սկսել է ուրվագծվել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:32 23/05/2017
Հայաստան

Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Նոր կառավարության կազմը  սկսել է ուրվագծվել։ Առաջիկայում  վերացվելու է կառավարության  աշխատակազմի  ղեկավար-նախարարի պաշտոնը, որ ստեղծվել էր դեռ 2013թ. հունիսից՝ Տիգրան Սարգսյանի  կառավարության օրոք՝ Վաչե Գաբրիելյանին պաշտոնով  ապահովելու համար։  Հիմա այս պաշտոնը  զբաղեցնում է ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, որը ենթադրվում է՝ նշանակվելու է  ՀՀ արդարադատության  նախարար կամ, միգուցե փոխվարչապետ։

Կառավարությունն  իր երեկվա  արտահերթ նիստում  հավանության  է արժանացել  «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։  Միաժամանակ որոշում է կայացվել  մայիսի 30-ին Աժ արտահերթ  նիստ գումարելու և ի թիվս  մի շարք  այլ նախագծերի՝ նաև այդ օրինագիծը  ներկայացնելու մասին։

Նախագծի  հիմնավորումների մեջ նշված է, թե նոր Սահմանադրությամբ  նախարարների թիվը  պետք է լինի 18-ը, և բացի այդ՝ «նախագիծը նպատակաուղղված է  կառավարման արդյունավետությունը  բարձրացնելու», այսինքն՝ խոսքեր, որոնք գրվել են նաև պաշտոնը հիմնելիս»։

Placeholder
Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել. «Ժողովուրդ»