Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արամ Սաթյանին
Մշակույթ
10:53 23/05/2017
Հայաստան

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արամ Սաթյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Լինելով ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի անվանի ներկայացուցիչներից՝ Ձեր տաղանդի շնորհիվ ստեղծել եք բազմաժանր երկեր, որոնք այսօր մեծ հաջողությամբ կատարվում են թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս:

Ձեր ստեղծագործություններով, մանկավարժական, հասարակական ակտիվ գործունեությամբ Դուք վայելում եք երաժշտասեր հանրության հարգանքն ու համակրանքը:

Մեծ է Ձեր ներդրումը մեր երկրի երաժշտական կյանքի զարգացման և երիտասարդ սերնդի ինքնադրսևորման նոր հարթակների ձևավորման գործում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

Placeholder
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արամ Սաթյանին