Էրդողանի «սելֆին» հրապարակած ամսագրի ղեկավարները 22.5 տարվա ազատազրկման են դատապարտվել
Քաղաքական
15:38 23/05/2017
Տարածաշրջան

Էրդողանի «սելֆին» հրապարակած ամսագրի ղեկավարները 22.5 տարվա ազատազրկման են դատապարտվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը հրապարակած «Նոքթա» թուրքական ամսագրի ղեկավարները դատապարտվել են 22.5 տարի ազատազրկման։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ամսագրի շապիկին նախագահի ծաղրանկարը տեղադրելու համար ամսագրի ղեկավար կազմից Ջեվհիր Գյուվենի և Մուրաթ Չափանի նկատմամբ «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու», «նախագահին հրապարակավ վիրավորելու» և «Թուրքիայի հանրապետության դեմ զինված ապստամբության հրահրելու» մեղադրանք էր առաջադրվել։

Ծաղրանկարում պատկերված էր Էրդողանը՝ մահացած թուրք զինվորի դագաղի կողքին սելֆի անելիս։

Ըստ աղբյուրի՝ թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել ամսագրի ղեկավարներին և յուրաքանչյուրին 22.5 տարվա ազատազրկման դատապարտել։

Placeholder
Էրդողանի «սելֆին» հրապարակած ամսագրի ղեկավարները 22.5 տարվա ազատազրկման են դատապարտվել