Մանչեսթրում պայթյունի գործով ձերբակալված կա
Իրավունք
16:03 23/05/2017
Աշխարհ

Մանչեսթրում պայթյունի գործով ձերբակալված կա

Բրիտանական Մանչեսթր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված կա: Կասկածյալը 23-ամյա տղա է: Գրում են լրատվամիջոցները: Նա ձերակալել է քաղաքի հարավում, նրան կասկածում են պայթյունի կազմակերպման մասնակցության մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ոստիկանությանը հաջողվել է պարզել ահաբեկչությունն իրականացնողին:  Նա նշել է, որ հանցագործը դիտավորյալ այնպիսի ժամ ու տեղ է ընտրել, որ զոհերի թիվը լինի առավելագույնս շատ:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել «Մանչեսթր Արենա»  մարզադաշտում համերգից հետո: Զոհվել է 22 մարդ, որոնց թվում կան երեխաներ: 59 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
 

Placeholder
Մանչեսթրում պայթյունի գործով ձերբակալված կա