Հայաստանի համար  նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ» -ի կայանն արդեն պահեստում է
Տնտեսություն
14:45 23/05/2017
Հայաստան

Հայաստանի համար նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ» -ի կայանն արդեն պահեստում է

Հայաստանի համար  նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ» -ի կայանն արդեն պահեստում է, և սպասում են  համաձայնագրի վավերացմանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար  Վահան Մարտիրոսյանին այս մասին հայտնել են  Հայաստան այցելած «Ռոսկոսմոս» դաշնային  տիեզերական գործակալության պատվիրակության անդամները:

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նրանք Երևանում են աշխատանքային քննարկումներ անցկացնելու նպատակով: Քննարկումներին հայկական կողմից մասնակցում են ԱԻՆ  ճգնաժամային կառավարման կենտրոնի, Բյուրականի  աստղադիտարանի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ:

Վահան Մարտիրոսյանը, ողջունելով  հյուրերին, հույս է հայտնել, որ առաջիկա  մի քանի օրերին արդյունավետ քննարկումներ կլինեն, որոնք կտան շոշափելի  արդյունքներ:

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչների մասնակցությամբ կողմերը  կբանակցեն աստղադիտարանի և «Ռոսկոսմոս»-ի միջև հետագա շարունակական  աշխատանքների շուրջ:
Օրակարգում են նաև հայ-ռուսական փոքր արբանյակին, «Ռոսկոսմոս»-ի հետ կրթական համագործակցությանը, Հայաստանի տիեզերական մոնիտորինգի կենտրոնի  մոդերնիզացմանն առնչվող հարցեր:

Placeholder
Հայաստանի համար նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ» -ի կայանն արդեն պահեստում է