Գերմանական ընկերությունն իր գործընկերներին կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Քաղաքական
15:00 23/05/2017
Հայաստան

Գերմանական ընկերությունն իր գործընկերներին կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Հայաստանն արտաքին ներդրողների համար կարող է լինել նաև ԵԱՏՄ և իրանական շուկաներ դուրս գալու լավ հարթակ»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետն ընդգծել է, որ չափազանց շահագրգռված է Հայաստանում գերմանական կապիտալի ընդլայնմամբ և կառավարման մշակույթի ներգրավմամբ։

Կլաուս Մանգոլդը նշել է, որ իր գլխավորած խորհրդատվական ընկերությունը պատրաստ է գերմանացի գործընկերներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և խթանել բիզնես ծրագրերի իրականացմանը:

Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Mangold Consulting GmbH ընկերության միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ քննարկումները նշված ուղղություններով:     

 

Placeholder
Գերմանական ընկերությունն իր գործընկերներին կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորությունները