«Նաիրիտը» վաճառում է գույքը.«Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:04 24/05/2017

«Նաիրիտը» վաճառում է գույքը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ  մայիսի 19-ին «Նաիրիտ գործարան»  ՓԲԸ-ի գույքի աճուրդը մասնակի  է կայացել:  Արդյունքում, հունիսի 9-ին կկայանա ընկերության  կրկնաճուրդը բաց  դասական եղանակով: 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝  վաճառքի են հանվել սարքավորումներ,  հաստոցներ,  պահեստամասեր՝  վենտիլներ,  փականներ,  քիմիական նյութեր,  տարողություններ և այլն:  Հիշեցնենք, որ  «Նաիրիտ գործարան»  ՓԲԸ-ն  սնանկ է ճանաչվել  դեռևս անցած տարի: 

Ընկերությունը սնանկ ճանաչելու  պահանջով  դատարան էր դիմել  «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:

Placeholder
«Նաիրիտը» վաճառում է գույքը.«Ժողովուրդ»