ԿԲ ներկայացուցիչը՝ ԵՖԲՖ-ի  գլխամասային գրասենյակը Հայաստան տեղափոխելու մասին
Տնտեսություն
18:45 24/05/2017
Հայաստան

ԿԲ ներկայացուցիչը՝ ԵՖԲՖ-ի գլխամասային գրասենյակը Հայաստան տեղափոխելու մասին

Կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից դրական է Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխամասային գրասենյակի Հայաստան տեղափոխելու որոշումը:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:

«Այս որոշումը խոսում է այն մասին, որ Հայաստանում ձևավորվել է բարենպաստ միջավայր կապիտալի շուկայի զարգացման համար: Շատ կարևոր է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»- ի նման բրենդի առկայությունը Հայաստանում: Կարծում եմ՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի ակտիվ գորունեությունն է վստահություն ներշնչել միջազգային գործընկերներին, որպեսզի գրասենյակը տեղափոխվի Հայաստան»,- ասաց Մհեր Աբրահամյանը: 

Նշենք, որ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի Գործադիր խորհուրդը (Federation of Euro-Asian Stock Exchanges )՝ Եգիպտական բորսայի գործադիր նախագահ, ԵՖԲՖ նախագահ Մոհամեդ Օմրանի գլխավորությամբ, որոշում է կայացրել Թուրքիայում տեղակայված ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ։ Հայաստանը (Երևանի ֆոնդային բորսան, հետագայում «Հայաստանի  ֆոդային բորսա» ԲԲԸ, իսկ այնուհետև «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ) եղել է Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիայի 12 հիմնադիր բորսաների թվում: 2016թ.-ի նոյեմբերից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հանդիսանում է նաև ԵՖԲՖ գործադիր խորհրդի անդամ:

 

Placeholder
ԿԲ ներկայացուցիչը՝ ԵՖԲՖ-ի գլխամասային գրասենյակը Հայաստան տեղափոխելու մասին