Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել
Տարածաշրջան
16:45 24/05/2017
Հայաստան

Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել

Արամ Աթեշյանը հրաժարվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդի պաշտոնից: Հայտնում է «Ակոս» պարբերականը: Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ, հայտարարության մասին պարբերականին հայտնել է հանդիպման մասնակիցներից մեկը: Ակնկալվում է , որ շուտով նաև պաշտոնական հայտարարություն կլինի:

Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը  2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: Մարտի 15-ին տեղի է ուենցել պատրիարքական տեղապահի ոընտրություն, որի արդյունքում տեղապահի պածտոնում ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, ով, սակայն, մինչ օրս հնարավորություն չի ստացել զբաղեցնելու իր պաշտոնը:

Թուրքիայի հայ համայնքում Արամ Աթեշյանի դեմ դժգոհություններն ու ցույցերը գնալով սաստկանում էին, համայնքը պահանջում էր պատրիարքական փոխանորդի հրաժարականը:

Placeholder
Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել