Լարված ընթացք ունեցած պարտիայում Արամ Հակոբյանը հաղթել է իր մրցակցին
Սպորտ
14:22 24/05/2017
Հայաստան

Լարված ընթացք ունեցած պարտիայում Արամ Հակոբյանը հաղթել է իր մրցակցին

Հանգստյան օրից հետո Կիրիշիում տեղի է ունեցել «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 6-րդ տուրը: Տուրի բոլոր պարտիաներն ունեցել են հաղթական ավարտ: 

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 6-րդ տուրի կենտրոնական պարտիայում առաջատարներից երկուսը՝ Արամ Հակոբյանը և Սերգեյ Լոբանովը, մրցում էին միմյանց դեմ: Լարված ընթացք ունեցած պարտիայում Արամ Հակոբյանը հաղթել է իր մրցակցին: Մրցաշարում Հայաստանի  մյուս մասնակիցը՝ Շանթ Սարգսյանը, պարտություն է կրել  Պաուլուս Պուլտինյավիչյուսից: Տուրում հաղթանակներ են տոնել նաև  Կիրիլ Շուբինը, Կաասեն Տոր Ֆրեդրիկը և Լամպրոս Գյանոուլակիսը:

Խաղացված 6 տուրից հետո Արամ Հակոբյանը և Կիրիլ Շևչենկոն վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: 2 շախմատիստ՝ Կիրիլ Շուբինը և Կաասեն Տոր Ֆրեդրիկը, առաջատարներից հետ են մնում կեսական միավորով և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Շանթ Սարգսյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և կիսում է 5-րդ հորիզոնականը:

Այսօր կայանալիք 7-րդ տուրում մեր երկու շախմատիստները կմրցեն միմյանց դեմ:

Placeholder
Լարված ընթացք ունեցած պարտիայում Արամ Հակոբյանը հաղթել է իր մրցակցին