Մենք կանենք հնարավորը, որպեսզի մեր երիտասարդները ստանան որակյալ կրթություն. Արցախի նախագահ
Կրթություն, գիտություն
13:43 25/05/2017
Աշխարհ

Մենք կանենք հնարավորը, որպեսզի մեր երիտասարդները ստանան որակյալ կրթություն. Արցախի նախագահ

«Մեր հանրապետությունում առանցքային տեղ է հատկացվում կրթության և գիտության զարգացմանը, և այս ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք ըստ ամենայնի նպաստում են մատաղ սերնդի ուսման մակարդակի բարձրացմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական հագեցվածության ապահովմանը»,-​Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

Արցախի նախագահը թեմային անդրադարձել է այսօր՝ նախագահական նստավայրում 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած ԼՂՀ աշակերտների և նրանց ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ։

Արցախի նախագահի խոսքով՝ նաև ժամանակակից կրթական համակարգն է հանդիսանում երկրի դեմքը. «Մենք կանենք հնարավորը, որպեսզի մեր երիտասարդներն ստանան որակյալ կրթություն, լինեն բազմակողմանի զարգացած և քայլեն ժամանակին համընթաց»։

Placeholder