Ռուսաստանում հյութի հետևանքով չորսամյա հայուհին վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել
Աշխարհում
17:51 25/05/2017
Հայաստան

Ռուսաստանում հյութի հետևանքով չորսամյա հայուհին վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել

Ստավրոպոլում չորսամյա հայուհին՝ Կարոլինա Խաչատուրյանը, պապիկի գնած հյութը խմելուց հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժնում:  Երեխան բերանի խոռոչում այրվածքներ է ստացել:

«Ռուսարմինֆո»-ի  հաղորդմամբ, Ռոսպոտրեբնադզորի փորձագետները հայտնաբերել են, որ հյութը պարունակել է ալկալային լուծույթ, որը մաշկի վրա ընկնելով այրվածքներ է առաջացնում:
Շշի մեջ եղել է արտաքինից հյութին նմանվող հեղուկ, այն եղել է մոխրադեղնավուն, ոչ թափանցիկ:

Նույն ապրանքանիշի հյութի խմբաքանակի ուսումնասիրության արդյունքում մասնագետները եզրակացրել են, որ կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ չկա:

Հյութի տուփի վրա նշված է եղել, որ արտադրողը PepsiСo Russia-ն է, սակայն ընկերությունը հայտարարել է, որ այն կեղծված է եղել:

Այժմ երեխայի վիճակը գնահատվում է կայուն:

Placeholder
Ռուսաստանում հյութի հետևանքով չորսամյա հայուհին վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել