Հենրիխ Մխիթարյանը մրցանակը նվիրել է բոլոր հայերին
Սպորտ
09:40 25/05/2017
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը մրցանակը նվիրել է բոլոր հայերին

«Այնքան, այնքան ուրախ եմ մեր այսօրվա հաղթանակի առիթով: Ես նվիրում եմ  այս մրցանակը իմ ընտանիքին, Մանչեսթրին և բոլոր հայերին»,-Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում հոլանդական «Այաքս»-ին  հաղթելուց և  Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելուց հետո  ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ  Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում Ստոկհոլմում հանդիպել էին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Կարմիր սատանաները հաղթանակ տարան 0:2 հաշվով: Գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում է Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը։ Նա խաղադաշտ դուրս էր եկել Հայաստանի դրոշով։

 

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը մրցանակը նվիրել է բոլոր հայերին