Վերսկսել են Մինսկ-Երևան ուղիղ չվերթները
Տնտեսություն
15:00 25/05/2017
Հայաստան

Վերսկսել են Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը երեկ՝ մայիսի 24-ին, վերսկսել է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունից հիշեցնում են, որ վարչության կողմից ավիաընկերությունը ստացել էր թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
      
Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն չվերթներ կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:
 

Placeholder
Վերսկսել են Մինսկ-Երևան ուղիղ չվերթները