«Ժպիտ գողացողները». Ատամնաբուժության պատմությունը՝ լուսանկարներում
Հասարակություն
19:31 26/05/2017
Աշխարհ

«Ժպիտ գողացողները». Ատամնաբուժության պատմությունը՝ լուսանկարներում

The Guardian պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնք ներկայացնում են ատամնաբուժության զարգացման ընթացքը՝ գետաձիու ատամից պատրաստված ատամից մինչև աքցաններ ու բուսական ցավազրկողներ. Ռիչարդ Բարնեթի «Ժպիտ գողացողները» ցույց է տալիս ատամնաբուժության զարմանահրաշ և շոկային պատմությունը:



Սա օրինակ  կապ է՝ պատրասված մետաղից ու փոխարինող ատամներից: Այն գտել են Իտալիայի հարավում:


Այս պրոթեզները պահվում են Լոնդոնում: Շատ դեպքերում դրանք ամբողջությամբ կամ մասամբ  պատրաստվում էին գետաձիու ոսկորից: Կտրում էին, տաշում, դարձնում մարդու ատամի նման: Սակայն այն բավականին թանկ էր, դժվար էր մաքրվում, իսկ ժամանակի ընթացքում հոտը գնալով ավելի ու ավելի տհաճ էր դառնում:



Սա մի յուղանկար է, որտեղ աքցանով վշատահար մարդու ատամն են հանում:



Հետո գործիքները փոխվեցին:



1880-ական թվականներին փարիզեցի մի ատամնաբույժ նման գովազդային ցուցանակ էր փակցրել ատամնաբուժարանի վրա:





Ատամ հեռացնելը շատ ցավոտ էր: Դրա համար խոտաբույսեր կամ ալկոհոլ էին օգտագործում: Արձանը պատրաստված է 17-րդ դարում:


Հետո սկսեցին քնացնել սրա օգնությամբ:


Գործիքներն էլ գնալով ավելի փոքրացան ու ավելի տափակաբերան դարձան:

Placeholder