Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Քաղաքական
13:32 26/05/2017
Աշխարհ

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.): ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 


 

Placeholder
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել