Իրանի ԱԳ նախարարության համակարգում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում
Քաղաքական
11:49 27/05/2017
Տարածաշրջան

Իրանի ԱԳ նախարարության համակարգում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում

Իրանի ԱԳ նախարարության համակարգում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Աբուլֆազլ Հասան Բեյգին «Թասնիմ»-ին տված հարցազրույցում՝ տեղեկացրել է, որ Իրանի հոգևոր առաջնորդի կողմից առաջ քաշված «դիմադրող տնտեսության» հայեցակարգի համաձայն՝ այսուհետ Իրանի ԱԳ նախարարությունում տնտեսական գծով հաստիքներ կավելանան, բացի այդ՝ արտերկրում Իրանի բոլոր դեսպանություններում ևս տնտեսական գծով մեկական հաստիքներ կավելացվեն:

Հավելենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, օրերս տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով աշխատատեղերի ապահովմանը, նշել էր. «Առանց ներդրումների՝ հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը, սակայն ներդրումներ ներգրավվելու համար պետք է ազատություն և անվտանգություն լինի, ներդրումների համար անհրաժեշտ է աշխարհի հետ կարգավորել հարաբերությունները»:

Հասան Ռոհանին նաև տեղեկացրել էր, որ կառավարությանը կարգադրել է աշխատանքի ընդունելիս առավելությունը տալ կանանց և երիտասարդներին:

Placeholder
Իրանի ԱԳ նախարարության համակարգում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում