«Աշխարհի պատանի աստղեր». Արամ Հակոբյանը և Սերգեյ Լոբանովը կիսում են 1-2-րդ հորիզոնականները
Սպորտ
19:09 27/05/2017
Հայաստան

«Աշխարհի պատանի աստղեր». Արամ Հակոբյանը և Սերգեյ Լոբանովը կիսում են 1-2-րդ հորիզոնականները

Կիրիշիում ավարտին է մոտենում «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը. երեկ կայացել են մրցաշարի 9-րդ տուրի պարտիաները, որում Հայաստանի ներկայացուցիչները՝ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով: 9-րդ տուրում կարևոր հաղթանակներ են տոնել Սերգեյ Լոբանովը և Պաուլուս Պուլտինյավիչյուսը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, նախավերջին տուրից առաջ Արամ Հակոբյանը և Սերգեյ Լոբանովը վաստակել են 6.5-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: 2 շախմատիստ՝ Կիրիլ Շուբինը և Կիրիլ Շևչենկոն, առաջատարներից հետ են մնում կեսական միավորով և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: 5.5 միավոր վաստակած Լամպրոս Գյանոուլակիսը գտնվում է 5-րդ հորիզոնականում, իսկ Շանթ Սարգսյանն իր ակտիվում ունի 5 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

«Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը  հանդիսանում է Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»-ի խաղարկության առաջին փուլը:
 

Placeholder
«Աշխարհի պատանի աստղեր». Արամ Հակոբյանը և Սերգեյ Լոբանովը կիսում են 1-2-րդ հորիզոնականները