Ադրբեջանցի տնտեսագետ. Հայկական գյուղմթերքն ադրբեջանականից որակյալ է
Տնտեսություն
12:04 27/05/2017
Տարածաշրջան

Ադրբեջանցի տնտեսագետ. Հայկական գյուղմթերքն ադրբեջանականից որակյալ է

Ադրբեջանը գյուղմթերքն է ներկրում Արցախից ու Հայաստանից Վրաստանի տարածքով: Նման հայտարարություն է արել ադրբեջանցի տնտեսագետ Վահիդա Մահերամովան:

«Ռուսարմինֆո»-ի հաղորդմամբ, նա վստահեցրել է, որ Վրաստանից ներկրվող կարտոֆիլի մեծ մասը հայակական է:

«Վրաստանի գյուղմթերքի շուկան Հայաստանից ստանում է ոչ միայն կարտոֆիլ, այլև խոշոր ու մանր եղջերավոր անասուններ, մրգեր, հատկապես ծիրան»,-ասել է նա:

Ադրբեջանցի տնտեսագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում անասնաբուծությամբ զբաղվող տնտեսություններից անցած տարի Վրաստան է արտահանվել 700 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնց մի մասը հետո հայտնվել է Ադրբեջանում վրացականի անվան տակ:

Ըստ աղբյուրի, զրուցակիցը նշել է, որ ի տարբերություն ադրբեջանական գյուղմթերքի հայկականն ավելի որակյալ է ու էկոլոգիական:

«Խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում Ադրբեջանը կարող է ցածր գնով որակյալ ապրանք գնել և ոչ թե դրանք ներմուծել Վրաստանի տարածքով»,-գրում է  աղբյուրը:

Placeholder
Ադրբեջանցի տնտեսագետ. Հայկական գյուղմթերքն ադրբեջանականից որակյալ է