Սերժ Սարգսյան. «Հայաստան» հիմնադրամը  շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը
Քաղաքական
10:37 27/05/2017
Հայաստան

Սերժ Սարգսյան. «Հայաստան» հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը

Այսօր Երևանում՝ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստը:

Pamorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, նիստը բացեց ՀՀ նախագահ, հոգեբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Սա նշանակալի հոբելյան է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում: Հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը: Բեղմնավոր և նպատակային գործունեության շնորհիվ՝ հիմնադրամը շարունակում է վայելել մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը»,- իր խոսքում նշեց նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքից հետո հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց գործադիր վարչության հաշվետվությունը՝ 2016 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ:

Placeholder
Սերժ Սարգսյան. «Հայաստան» հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը