Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագրով պլանավորված աշխատանքների երկու երրորդը մոտենում է ավարտին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավարությամբ տեղի է ունեցած էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումներին, մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ներկայացվել են այս տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքները, անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին։
Կարևորվել է նախատեսված միջոցառումներն ըստ ժամանակացույցի և բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը։
Աղբյուրը նշեում է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով պլանավորված աշխատանքների երկու երրորդը մոտենում է ավարտին: Նախատեսված 205 մլն դոլարի փոխարեն ծախսվել է 136 մլն դոլար։ Խնայողությունը կազմել է շուրջ 34 տոկոս։