Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գրիգոր Միքայելյան. Մենք հնարավոր ամեն բան կանենք օլիմպիական վարկանիշ նվաճելու համար
Հայաստանի կարատեի ֆեդերացիան հնարավոր ամեն բան կանի, որպեսզի պայքարի օլիմպիական վարկանիշի համար, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է ՀԿՖ-ի նախագահ Գրիգոր Միքայելյանը:
«Մենք պետք է լիարժեքորեն մասնակցենք հավաքների և միջազգային մրցաշարերի: Այս տարի, հոկտեմբերի 26-29-ը Տեներիֆեում (Իսպանիա) կանցկացվի պատանիների (14-15 տարեկաններ), երիտասարդների (16-17 տարեկաններ) և մինչև 20 տարեկան մեծահասակների աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային կարգավիճակ ունի: Այս տարիքային խմբերում մենք բավականին լավ մարզիկներ ունենք: Իսպանիայում պետք է նվազագունը 15-16 մարզիկով հանդես գանք, բայց մեր ներկայիս հնարավորությունները թույլ է տալիս ընդամենը 3-4 կարատեիստ ներկայացնել»,-նշել է ՀԿՖ-ի նախագահը:
Հայաստանի առաջնությունից հետո ձևավորված հավաքական թիմերը Երևանում երկու փուլով հավաք կանցկացնեն` օգոստոսի սկզբին և սեպտեմբերի երկրորդ կեսին:
Գրիգոր Միքայելյանը նաև հայտնել է, որ Հայաստանի և Արցախի կարատեի տարբեր ոճերի 26 կազմակերպություն համագործակցում է ՀԿՖ-ի հետ:
2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերին կմասնակցեն 14-ից 18 տարեկան մարզիկները: Դեռ հայտնի չէ` քանի հայ կարատեիստ հանդես կգա Արգենտինայի մայրաքաղաքում: