Բունիաթյան. Առաջարկում ենք ստեղծել ևս երեք հանրապետական ռադիոընկերություն
Օրվա թեմա
14:42 30/05/2017
Հայաստան

Բունիաթյան. Առաջարկում ենք ստեղծել ևս երեք հանրապետական ռադիոընկերություն

«Բացի Հանրայինից, առաջարկում ենք ստեղծել ևս երեք հանրապետական ռադիոընկերություն»: ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին  օրենքի նախագիծը ասաց ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիթայանը:

Նա ասաց, որ հարցը տարիներ շարունակ քննարկվել է տնտեսվարողների հետ, իհարկե դժգոհություններ եղել են:

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հարցրեց, ինչպե՞ս են կարգավորելու սահմանամերձ համայնքներում ադրբեջանական հաճախականությունների հարցը, միգուցե խլացուցիչներ տեղադրվե՞ն:

Բունիաթյանն ասաց, խլացուցիչների տեղադրումն այս օրենքով չի կարգավորվում:


«Մենք հարցը փորձելու ենք կարգավորել հաճախությունների հզորացմամբ»,-ասաց ՀՌԱՀ նախագահը:

Խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն էլ նկատեց, պետտուրքի չափը բարձրացնում ենք այն դեպքում, երբ ցանկանում ենք մեծացնել սփռումը:

«Դուք խոսե՞լ եք մարզային հեռարձակողների հետ: Նրանց համար ցանկացած բարձրացում էական է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Բունիաթյանն արձագանքեց, որ գուցե արտոնություններ տրամադրվեն կառավարության կողմից:

Placeholder
Բունիաթյան. Առաջարկում ենք ստեղծել ևս երեք հանրապետական ռադիոընկերություն