Ամուլսարում ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ին
Տնտեսություն
14:22 31/05/2017

Ամուլսարում ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ին

Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն ԱՄՆ դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն ԱՄՆ դոլար:

Ամուլսարի ծրագրի տարածք այցելած տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին նման  տվյալներ ներկայացրել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նրա խոսքով, հանքի շինարարության այս փուլում արդեն իսկ ներգրավված է մոտ 570 աշխատող, մոտ 280-ը՝ Ամուլսարի շրջակա համայնքներից: Շինարարության ընթացքում աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1300 մարդ: Հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընթացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ: 

Ալոյանի խոսքով՝ այս պահին Ամուլսարը ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում: Ամուլսարում ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ին:

Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․ «Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի էական՝ մոտ 2% ՀՆԱ-ի աճ տարեկան կտրվածքով»:

 

Placeholder
Ամուլսարում ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ին