Արամյան. Առաջիկա տարիներին կառավարությունը կանխատեսում է  շատ ավելի բարձր տնտեսական աճ
Տնտեսություն
13:03 01/06/2017
Հայաստան

Արամյան. Առաջիկա տարիներին կառավարությունը կանխատեսում է շատ ավելի բարձր տնտեսական աճ

«Մենք գրեթե մոտենում ենք միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծման աշխատանքների ավարտին: Հուլիսին այն հանրության դատին կներկայացվի»: Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, առաջիկա տարիներին կառավարությունը կանխատեսում է  շատ ավելի բարձր տնտեսական աճ՝ 4.7- 5.7 տոկոս:

«Այս տարի նախատեսել ենք 3.2 տոկոս աճ: Մենք միշտ ասել ենք, որ ռիսկերն աճի  ուղղությամբ են, մենք ջանքեր ենք գործադրելու, որ 3.2-ից բարձր աճ լինի:  Հիմա ասում ենք, որ դրական ռիսկերը պահպանվում են»,-ասաց Արամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Արամյան. Առաջիկա տարիներին կառավարությունը կանխատեսում է շատ ավելի բարձր տնտեսական աճ