Իրանական թռչնաբուծական ընկերությունը Հայաստանում գործունեություն է ուզում սկսել
Տնտեսություն
17:09 01/06/2017
Հայաստան

Իրանական թռչնաբուծական ընկերությունը Հայաստանում գործունեություն է ուզում սկսել

Իրանական թռչնաբուծական «Մորղփարվար» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացնել երկարաժամկետ գործունեություն տոհմային ճտերի արտադրության կազմակերպման ուղղությամբ, -այս մասին այսօր գյուղատնտեսության նախարարությունում նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի հետ հանդիպմանը նշել է ընկերության հիմնադիր  տնօրեն  Հոսեյնղոլի Լոթֆին:

«ՀՀ կառավարությունը խնդիր է դրել փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի մենք ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը և հայտնում մեր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Ձեզ Հայաստանում արտադրության  կազմակերպման ուղղությամբ», - ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նշել է փոխնախարարը:

Այնուհետև Աշոտ Հարությունյանը Հոսեյնղոլի Լոթֆիի խնդրանքով համառոտ ներկայացրել է Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առաջնային հարցերը, ինչպես նաև այս ոլորտում գործող օրենսդրական դաշտը:

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև հետագայում պատրաստի արտադրանքը արտահանել դեպի ԵՏՄ շուկա: Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է  բարձրորակ արտադրանքի ապահովման կարևորությունը:


 

Placeholder
Իրանական թռչնաբուծական ընկերությունը Հայաստանում գործունեություն է ուզում սկսել