Տիգրան Սարգսյան. Գյուղմթերքի դիֆիցիտ է նկատվելու
Տնտեսություն
20:00 01/06/2017
Տարածաշրջան

Տիգրան Սարգսյան. Գյուղմթերքի դիֆիցիտ է նկատվելու

Համաշխարհային տնտեսության մեջ առաջիկա քսան տարում գյուղատնտեսական մթերքների դեֆիցիտ Է նկատվելու: «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:  Նա Սանկտ Պետերբուրգում մասնակցում է 21-րդ միջազգային տնեսական համաժողովի աշխատանքներին:

«Գյուղմթերքի դիֆիցիտը նշանակում Է, որ Եվրասիական տնտեսական միությունն իր շուկաները զարգացնելու հզոր ներուժ ունի»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ համաժողովի ընթացքում ամենաքննարկված հարցերը վերաբերում են հենց գյուղմթերքի արտահանման ու ներմուծմանը:

Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում աճեցված գյուղմթերքը ճանաչված է շուկայում: Եվ այն փաստը, որ այդ երկրներում գյուղատնտեսությունը զարգանում է  արագ տեմպերով, խոսում է մատակարարումների լայն հնարավորությունների մասին:

 Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:

Այս տարի համաժողովին մասնակցում են 12 հազար մասնակիցներ, ներառյալ արտասահմանյան երկրների նախարարներ և ընկերությունների ղեկավարներ:

Այսօր  Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Եվրոպական և Եվրասիական ինտեգրում թեմայով քննարկմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է Եվրոպական և Եվրասիական ինտեգրման գործընթացները որպես փոխլրացնող և ձգտում է դրանց հաջող համադրման միջոցով ձևավորել ձևաչափեր, որոնք կիրառելի կլինեն ավելի լայն մասշտաբով՝ ամբողջ Եվրասիական տարածքում:

Հունիսի 2-ին նախատեսված է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի զարգացմանն ուղղված բարեփոխումները և նոր հնարավորությունները»  թեմայով շնորհանդեսը:

 

Placeholder
Տիգրան Սարգսյան. Գյուղմթերքի դիֆիցիտ է նկատվելու